Կորոնավիրուսը վտանգավոր է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն արյան անոթների հետ, բայց դա կարող է վնասել նաև կատարյալ առողջ մարդկանց:
«Զարկերակների ներքին պատը քովիդի պատճառով հաստանում է, առաջանում է այտուցվածություն, որոշակի սպեցիֆիկ բորբոքային ռեակցիա: Դա տեղի է ունենում այս բոլոր անոթների ներքին շերտում՝ սկսած ամենամեծ երակներից և զարկերակներից մինչև ամենափոքր մազանոթները, որոնք ներթափանցում են մարդու մարմնի բոլոր հյուսվածքները, բացառությամբ եղջերաթաղանթի» - Life.ru-ին ասել է բժիշկը:
Ըստ Խորոշևի՝ հիվանդության ընթացքում և դրանից հետո ողնաշարի վիճակը վատթարանում է, տուժում են նրա հյուսվածքները: Նաև ողնաշարիի յոթ ողերից վեցում կան ողնաշարային զարկերակներ, որոնք ուղեղին ապահովում են զարկերակային արյան գրեթե կեսի հոսքը: Կորոնավիրուսի դեպքում զարկերակների չափերը փոխվում են, և ուղեղը պակաս սնուցում է ստանում:
Բժիշկը հավելել է, որ COVID-19-ը հատկապես վտանգավոր է նրանց համար, ովքեր ի սկզբանե ունեն անոթային խնդիրներ՝ աթերոսկլերոզ, թրոմբոզ, սրտի իշեմիկ հիվանդություն:
Ըստ մասնագետի՝ առաջիկա տարիներին բժիշկները շատ ավելին կիմանալ կորոնավիրուսի վտանգների և կողմնակի ազդեցությունների մասին: Այսօրվա ինֆորմացիան, ամենայն հավանականությամբ, դեռ ամենը չէ։