ՊԵԿ-ը նոր նախագահ ունի․ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից, նշանակվեց Ռուստամ Բադասյանը
copy image url

ՊԵԿ-ը նոր նախագահ ունի․ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից, նշանակվեց Ռուստամ Բադասյանը

Ներքին 3 տարի առաջ - 09:51 04-08-2021

Կառավարությունը օգոստոսի 3-ին որոշումներ է ընդունել, որոնց համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի։

Որոշումներում մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»։

Ինչպես հայտնի է, Ռուստամ Բադասյանը մինչ այս զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, ինչից առաջ էլ նա եղել է ՊԵԿ փոխնախագահ։