Արբեջանական զորամիավորումները ՀՀ-ում են գտնվում ապօրինի ու պետք է դուրս գան. հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով. Ռուբեն Ռուբինյան
copy image url

Արբեջանական զորամիավորումները ՀՀ-ում են գտնվում ապօրինի ու պետք է դուրս գան. հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով. Ռուբեն Ռուբինյան

Ներքին 3 տարի առաջ - 12:14 03-08-2021

Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը, իսկ հայկական կողմը դեռևս փորձում է հարցը լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։ ԱԺ 8-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Ռուբեն Ռուբինյանին ուղղված հարցը վերաբերում էր ադրբեջանական ԶՈՒ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը և սադրանքներ իրականացնելուն. «Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն անարգել մտել ու ապօրինաբար տեղակայվել են Սյունիքում ու Գեղարքունիքում։ Այսինքն, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել Հայաստանի տարածք, իսկ ՀՀ իշխանությունը հիմնավորում է, թե նոր պատերազմի սպառնալիք կար, ուստի կտրուկ քայլերի չի դիմել: Իշխանությունը չէր ուզում թույլ տալ նման բան, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց ինչ–որ տարածք»:

Ռուբինյանը հակադարձեց Աբրահամյանին՝ նշելով, որ Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և այս փաստն ապացուցվեց 1 շաբաթ առաջ Գեղարքունիքում տեղի ունեցած իրադարձություններով, երբ հայկական զինուժը, հակահարված տալով թշնամուն, ետ մղեց նրանց հարձակումներրը:

«Ո՛չ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք` մենք Գեղարքունիքում տեսանք, թե մեր ԶՈւ–ն ինչ փայլուն կերպով դիմակայեց Ադրբեջանի հարձակմանը։ Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի ու պետք է դուրս գան։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը: Մենք փորձում ենք միջազգային կառուցների և մեր գործընկերներ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,–ասաց Ռուբինյանը։