Հայտնի են ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրված թեկնածուների անունները
copy image url

Հայտնի են ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրված թեկնածուների անունները

Ներքին 3 տարի առաջ - 11:05 03-08-2021

Ազգային Ժողովը շարունակում է իր աշխատանքները: Մինչ նիստը սկսելը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունները նույնպես լինեն առանց դաշինքի կալանավորված պատգամավորումների, նրանք ստիպված կլինեն դիմել ՍԴ: «Պատիվ ունեմ»-ը միացավ «Հայաստան» դաշինքի հայտարարությանը:

Այնուհետև, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրվեցին Ռուբեն Ռուբինյանը՝ 1-ին տեղակալ, Հակոբ Արշակյանը՝ 2-րդ տեղակալ, իսկ 3-րդ տեղակալի պաշտոնին Սեյրան Օհանյանը դաշինքի անունից առաջադրեց Իշխան Սաղաթելյանին:

1-ին տեղակալի կենսագրությունը ներկայացնելուց հետո, Ռուբինյանն իր ելույթում նախ շնորհավորեց ընդդիմադիր ուժերի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար և նշեց, որ ինքը պարտավոր է հարգել ժողովրդի վստահության քվեն և հանդուրժողական մթնոլորտում աշխատել գործընկերների հետ: