Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին
copy image url

Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին

Սպորտ 3 տարի առաջ - 23:24 02-08-2021

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկություններ է հաղորդել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ստացած վնասվածքի վերաբերյալ։

«Քիչ առաջ բժիշկները դուրս են եկել հետազոտությունից և փաստեցին, որ վնասված են մկանային թելիկներ։ Մկանը, ընդհանուր առմամբ, փառք Աստծո, վնասված չէ։

Ինչքանով կանդրադառնա, իհարկե, կանդրադառնա․․․ի վերջո, միշտ էլ եզրափակիչը շատ լուրջ պայքար է ենթադրում և այդ լուրջ պայքարում աննշան վնասվածքն անգամ կարող է իր ազդեցությունն ունենալ։ Բայց Արթուրը, անկասկած, հզոր մարտիկ է և այդպիսի մանրուքների վրա պետք է որ ուշադրություն չդարձնի։ Ամեն դեպքում, ինքը լավ է զգում, պատրաստ է։ Հուսանք, որ լավ կքնի, առավոտյան առանց ցավերի կարթնանա ու կտրամադրվի շատ վճռորոշ եզրափակչին»,- Armsport.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ Արթուրը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթեց իրանցի ըմբիշին՝ դուրս գալով եզրափակիչ։ Հենց կիսաեզրափակչում էլ մեր ըմբիշը ստացավ իր վնասվածքը։