ԱԺ նախագահի քվեարկությունն ԱԺ-ում ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել, ուստի պետք է լինի նոր քվեարկություն, որը սկսվելու է 5 րոպեից և տևելու է կես ժամ։ Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։