Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր
copy image url

Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ներքին 3 տարի առաջ - 12:29 02-08-2021

Մեր բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն։ Ի՞նչ է ասում Ալիևը․ պահել է մեր գերիներին, ասում է՝ եկեք բանակցենք։ Հիմա նույնը՝ պատանդի կարգավիճակով պահվում են մեր ընկերները, ասում են՝ եկեք նիստը անցկացնենք։

Այս մասին այսօր ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը՝ կրկին խոսելով խմբակցության կալանավորված անդամենրի խնդրի մասին։

Նրա խոսքով, քանի որ ԱԺ-ն համալրված չէ, ԱԺ-ն իրավասություններ ունի որոշումներ կայացնելու, որպեսզի այսարտառոց և արտակարգ իրավիճակ կարգավորվի։

«Պատանդի կարգավիճակից մեր ընկերները պետք է դուրս գան, քանի որ փոխված է նրանց սահմանադրաիրավական կարգավիճակը»,-ասաց Թևանյանը՝ խոսքն ուղղելով այսօրվա նիստը վարող, տարիքով ամենամեծ պատգամավորին՝ Կնյազ Հասանովին։

Նա էլ իր հերթին նշեց, որ թույլ տան ԱԺ նախագհ ընտրվի, տեղակալներ ընտրվեն, հանձնաժողովի նախագահներ ընտրվեն ու խորհրդանաում նոր առաջ քաշեն բոլոր հարցերը։

Ամենից շատ դիտված