Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ իր որդին դուստր է դարձել
copy image url

Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ իր որդին դուստր է դարձել

Ավելին 3 տարի առաջ - 23:59 01-08-2021

Հոլիվուդյան կինոաստղ Ջեյմի Լի Քերթիսը հայտնել է, որ իր 25-ամյա որդին՝ Թոմասը, փոխել է սեռը: Այս մասին նա կիսվել է AARP ամսագրին տված հարցազրույցում:

Դերասանուհին պատմել է, որ իր 25-ամյա որդին՝ Թոմասը, փոխել է անունը՝ դառնալով Ռուբի և պատրաստվում է ամուսնանալ իր զուգընկերոջ հետ:

Բացի այդ, նա նշել է, որ ինքն ու իր ամուսինը «զարմանքով և հպարտությամբ են հետևել, թե ինչպես է որդին դառնում դուստր»:

«Ռուբիի սեռափոխությունը թույլ տվեց հասկանալ, որ սեռը հաստատուն բան չէ, իսկ կյանքը մշտական ​​կերպարանափոխություն է», - ավելացրել է Լի Քերթիսը:

Ամենից շատ դիտված