Ադրբեջանի զինված ուժերն անմիջապես պետք է հետ քաշվեն Հայաստանի տարածքից․ Քեթրին Քլարկ
copy image url

Ադրբեջանի զինված ուժերն անմիջապես պետք է հետ քաշվեն Հայաստանի տարածքից․ Քեթրին Քլարկ

Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:21 31-07-2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել․

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»:

Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Նշենք, որ փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ, արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:

Ամենից շատ դիտված