Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը
copy image url

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Սպորտ 3 տարի առաջ - 12:35 31-07-2021

Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը Օլիմպիական խաղերում առաջին մրցումային օրվա համար։

Մինչև 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Արմեն Մելիքյանը գոտեմարտելու է իրանցի Ալիրեզա Նեջատիի հետ։ Վերջինը աշխարհի 2019թ. առաջնության բրոնզե մեդալակիր է։ Մելիքյանը աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն է։

Իրանցի մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում հանդիպելու է Լենուր Տեմիրև (Ուկրաինա)-Էլմուրատ Տասմուրադով (Ուզբեկստան) զույգի հաղթողի հետ։

Մելիքյանը իր ճանապարհը սկսելու է օգոստոսի 1-ից` 06:00-ից։