Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի կենսաբաններն ապացուցել են, որ կորոնավիրուսը չի կարող փոխել մարդու գենոմը: Հետազոտության արդյունքների վերբերյալ հոդվածը հրապարակվել է Cell գիտական ամսագրում:
Իմանալով, որ այնպիսի վիրուսներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը կամ հեպատիտ B-ն, կարող են խաթարել ԴՆԹ-ի հաջորդականությունը, ավստրալացի կենսաբանները որոշել են ստուգել, թե արդյոք SARS-CoV-2-ն ունի այս հատկությունը: Նրանք ուսումնասիրել են բջջում կորոնավիրուսի գործողության մեխանիզմը և գեների վրա որևէ նման ազդեցություն չեն հայտնաբերել:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենք ամբողջովին հերքել են մարդկային գենետիկական կոդի վրա COVID-19-ի ազդեցության տեսությունը, որն օգտագործում են պատվաստման հակառակորդները: Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի մարդկանց չվախենալ կորոնավիրուսի պատվաստանյութից: