Ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն
copy image url

Ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն

Ներքին 3 տարի առաջ - 23:43 28-07-2021

Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու իրեն՝ գերի չընկնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում ունենք երեք զոհ, 4 վիրավոր, ևս մեկը համարվում էր կորած։ Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ զինվորը հայտնաբերվել է, ունի ծանր վիրավորում և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։

Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ զինվորին գտել են այն տարածքում, որն առավոտյան ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել, սակայն ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները անհրաժեշտ հակահարվածով ազատագրել էին տարածքը՝ հակառակորդին հետ շպրտելով իրենց ելման դիրքեր։ Արդյունքում հաջողվել է փրկել մեկ հայորդու կյանք, որը եղել է վիրավոր ու տեղափոխվել հիվանդանոց։

Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ երբ գտել են զինվորին, նա իր մոտ ունեցել է նռնակ՝ օղակն առանձնացված՝ պատրաստ պայթեցնելու այն, եթե իրեն հայտնաբերեր թշնամու զինվորը և շրջեր պառկած դիրքից։ Այդպես առնվազն թշնամու մեկ զինվոր կտաներ իր հետ այն աշխարհ։

Ամենից շատ դիտված