Կորոնավիրուսի պատվաստանյութի երրորդ դոզան կարող է մեծացնել պաշտպանությունը Delta շտամից։ Այս մասին ասվում է Pfizer-ի զեկույցում:
«Երրորդ դոզան մեծապես ուժեղացնում է Delta-ի վնասազերծման հնարավորությունը: Երրորդ դոզայի ներդրումից հետո Delta-ի չեզոքացման հնարավորությունը մինչև 100 անգամ ավելանում է»,- նշված է փաստաթղթում:
Բացի այդ, ընկերության զեկույցում նշվում է նաև, որ 18-55 տարեկան մարդկանց երրորդ պատվաստումից հետո հակամարմինների քանակն աճում է ավելի քան հինգ անգամ, իսկ 65-85 տարեկան մարդկանց մոտ`11 անգամ:
Ավելի վաղ Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգերի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի Delta շտամի վրա հիմնված նոր մուտացիաների հնարավորության վերաբերյալ տվյալները կստանան հաջորդ տարվա սկզբին: