Չինաստանը անապատում կառուցում է 110 հորան՝ միջմայրցամաքային հրթիռների համար. NYT
copy image url

Չինաստանը անապատում կառուցում է 110 հորան՝ միջմայրցամաքային հրթիռների համար. NYT

Արտաքին 3 տարի առաջ - 17:08 27-07-2021

Չինաստանի իշխանությունները Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում կառուցում են 110 հորան՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակելու համար: Այս մասին հրապարակում է թողարկել New York Times թերթը:

Նշվում է, որ համապատասխան եզրակացության են հանգել Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի աշխատակիցները: Նախնական տեղեկություններով, նրանց հաջողվել է ծանոթանալ արբանյակներից արված լուսանկարներին:

Հորանները, ինչպես հստակեցնում է պարբերականը, կառուցվում են անապատում՝ Համի քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված