Գերմանիայում տարեց տղամարդը նկուղում պահել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների «Պանտերա» տանկ, ինչպես նաև զենիթային զենք և տորպեդ: Տեխնիկան կենսաթոշակառուից բռնագրավել են դեռևս 2015 թ.: Այժմ իրավաբանները վիճում են այն հարցի շուրջ, թե 84-ամյա գերմանացին ինչ պատժի է արժանի: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Զինվորականները սպառազինության բռնագրավման ժամանակ ստիպված էին մեծ ջանք թափել: Տղամարդու նկուղից տանկը դուրս բերելու համար նրանցից պահանջվել է մոտ ինը ժամ:
Այժմ կենսաթոշակառուի պաշտպանությունը և դատախազները բանակցություններ են վարում: Նրան կարող է սպառնալ պայմանական ազատազրկում և խոշոր տուգանք՝ մինչև 500 հազար եվրո: Բացի դրանից, նա ինքը պետք է տեղ գտնի իրենից բռնագրաված տեխնիկան տեղավորելու համար: