Հայաստանում հուլիսյան վերջին օրերը կզովանան
copy image url

Հայաստանում հուլիսյան վերջին օրերը կզովանան

Ներքին 3 տարի առաջ - 10:34 27-07-2021

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ–ի։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` այդ օրը Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը +33-ը կլինի (Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում)։

Եղանակի կանխատեսում

Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +36-ից +38-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +22-ից +24։



Ամենից շատ դիտված