The Lancet ամսագրում մի հոդված է հրապարակվել, որի հեղինակները պնդում են, որ COVID-19- ը կարող է ազդել հիվանդների մտավոր ունակությունների վրա, ընդ որում, այդ ազդեցության աստիճանը կախված է նրանից, թե ինչպես է օրգանիզմը տարել կորոնավիրուսը:
Ինչպես նշվում է, ծանրության «միջին» աստիճանի կորոնավիրուսը ազդում է ինտելեկտի վրա այնպես, ինչպես կաթվածը, սակայն դա ավելի նկատելի է այն դեպքում, եթե հիվանդը միացված է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին։
Ստացված արդյունքները վերլուծելիս մասնագետները ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների, ինչպիսիք են հիվանդների տարիքը, ռասան և սեռը, ինչպես նաև նրանց սոցիալական կարգավիճակը որոշող մի շարք չափանիշների: