ՊՆ-ն ավելի է խորացնում եղած հանրային անվստահությունն իր գերատեսչության նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
copy image url

ՊՆ-ն ավելի է խորացնում եղած հանրային անվստահությունն իր գերատեսչության նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Ներքին 3 տարի առաջ - 23:02 24-07-2021

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հրաձգային մարմնական վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկի (Ա. Աթասյան) վիճակը ծայրահեղ ծանր է։

Սա այն դեպքում, որ ՊՆ-ն նույն միջադեպի հետ կապված ավելի վաղ փոխանցել էր, որ 3 զինծառայողն էլ հրազենային թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փաստորեն պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի է խորացնում եղած անվստահությունը։

ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով և զերծ մնալ կրավորական կեցվածք ընդունելու ներկայիս գործելաոճից»։