Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են․ վիճակը ծայրահեղ ծանր է
copy image url

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են․ վիճակը ծայրահեղ ծանր է

Ներքին 3 տարի առաջ - 22:11 24-07-2021

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ վարչական տարածքում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը՝ առավոտյան ժամը 8-ին վիրահատությունից հետո զինվորը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինծառայողի մոտ հաստ ու բարակ աղիքներն են վնասվել, բժիշկները հեռացրել են ձախ երիկամը: Հրաձգության ժամանակ վիրավորում ստացած մյուս՝ պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի ու Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: