Perseverance մարսագնացը Մարսի վրա կյանքի նշաններ է որոնում
copy image url

Perseverance մարսագնացը Մարսի վրա կյանքի նշաններ է որոնում

Ավելին 3 տարի առաջ - 23:44 22-07-2021

Ամերիկյան NASA տիեզերական գործակալության տվյալներով՝ Perseverance մարսագնացը սկսել է Մարսի վրա կյանքի նշաններ որոնել:

Հարավային Կալիֆոռնիայում գտնվող NASA- ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի Pixl-ի գլխավոր հետազոտող Էբիգեյլ Օլվուդի խոսքով՝ Mars 2020 Perseverance մարսագնացը ավարտել է ռոբոտային թևի սարքերի փորձարկումը և այժմ կարող է սկսել իր հիմնական առաքելությունը՝ Կարմիր մոլորակի վրա հին կյանքի նշանների որոնումը:

«Ծալելով իր 7 ոտնաչափ մեխանիկական թևը՝ մարսագնացը ստուգում է զգայուն դետեկտորները և գրանցում դրանց գիտական ​​ցուցումները: Բացի ռենտգենյան ճառագայթներով և ուլտրամանուշակագույն լույսով լեռնային ապարների վերլուծությունից, սարքը կմեծացնի լեռնային ապարների մանր հատվածները, որոնք կարող են վկայել անցյալում եղած մանրէային ակտիվության մասին», - բացատրել է նա: