Թուրքիան հեղեղվում է հորդառատ անձրևներից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 22-07-2021

Թուրքիայի հյուսիս-արևելքում ՝ Ռիզե և Արթվին նահանգներում, ջրհեղեղ է սկսվել: Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 22-ին, հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

«Այսօր ծայրահեղ անձրևների արդյունքում ջրհեղեղ է տեղի ունեցել Արթվին նահանգի Արհավի շրջանում: Արհավի գետը դուրս է եկել ափերից, հեղեղել է շրջկենտրոնը և գյուղական ճանապարհները: Նման իրավիճակ է ստեղծվել Ռիզեի Ֆինդիկլի շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

Տուժած շրջաններում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ժամանել է այնտեղ. նա հայտնել է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ վիրավորվել է երկու մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել էր 175-ի: Ավելի քան 150 մարդ դեռ անհայտ կորած է. Փրկարարները հույս չունեն, որ նրանց մեջ փրկվածներ կան:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ