Սոչին հեղեղվել է տեղատարափ անձրևներից հետո
copy image url

Սոչին հեղեղվել է տեղատարափ անձրևներից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 17:52 25-09-2021

Սոչիում տեղատարափ անձրևների պատճառով փողոցները հեղեղվել են: Ականատեսների տեսանյութը «Խոսում է Մոսկվան» հրապարակել է իր Telegram-ալիքում:

Կադրերում երևում է, թե ինչպես է անձրևը հեղեղել ճանապարհը, ինչի պատճառով դադարեցվել է ավտոմեքենաների տեղաշարժը: Ականատեսները նաև լուսանկարել են մեքենաներ, որոնք փորձում էին երթևեկել հեղեղված ճանապարհներով. ջրի մակարդակը հասնում է լուսարձակներին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ անձրևների պատճառով փակվել է Ջուբգա-Սոչի դաշնային մայրուղու մի հատված: Ջրհեղեղի պատճառ է դարձել Բուու գետը, Լոո գետում ևս ջրի մակարդակը բարձրացել է:

Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության վարչության կայքում Սոչիի բնակիչներին զգուշացնում են ուժեղ քամու և տեղումների մասին: Կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, կանխատեսվում է նաև պտտահողմի ձևավորում: