Այվազյանը տեղյակ չէ, թե արդյոք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Ռուբեն  Վարդանյանն իրեն աջակցելու է, թե ոչ
copy image url

Այվազյանը տեղյակ չէ, թե արդյոք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Ռուբեն Վարդանյանն իրեն աջակցելու է, թե ոչ

Ներքին 3 տարի առաջ - 17:25 21-07-2021

Ինչպես հայտնի է՝ Արմեն Այվազյանը պատրաստվում է մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին:

Օրագիր.news-ը կապ է հաստատել պարոն Այվազյանի հետ՝ հստակեցնելու համար, թե վերջինս որ կուսակցությունով է առաջադրվելու:

Մեզ հետ զրույցում պարոն Այվազյանը նշեց, որ այդ հարցը դեռևս հստակ չէ:

«Առայժմ ես չեմ կարող այդ հարցին պատախանել, երբ որոշումը լինի այդ ժամանակ էլ կտեղեկացնենք»,-ասաց պարոն Այվազյանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանն է իրեն հովանավարում, Արմեն Այվազյանն ասաց, որ մամուլում տարածված այդ տեղեկատվությանն ինքը չի ուզում անդրադառնալ և ևս մեկ անգամ շեշտեց, որ հստակ որոշման առկայության դեպքում նա այդ մասին կտեղեկացնի ԶԼՄ-ներին: