Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսել է Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Առաջին դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել է փոխել խափանման միջոց կալանքը գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Պետական մեղադրողն առարկել է միջնորդության դեմ:
Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին։