Թունիսում լողի փչովի շրջանով մեկ տարեկան երեխային քամին քշել է դեպի ծովը

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 19-07-2021

Թունիսում փրկել են մեկ տարեկան երեխային, որը ափից 1,6 կիլոմետր հեռացել էր: Այս մասին գրում է DailyMail-ը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Թունիսի հյուսիս-արևելքում՝ Քելիբիա լողափում: Լողի փչովի շրջանով աղջկան ուժեղ քամին քշել է դեպի ծովը այն ժամանակ, երբ երեխայի ծնողները «մի պահ շեղվել են»:

Երեխայի փրկությանը ներգրավվել են Թունիսի քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները: Մասնագետները աղջկա հետևից են մեկնել հիդրոցիկլերով և որոշ ժամանակ անց նրան վերադարձրել են ծնողներին:

Թունիսի իշխանությունները ծնողներին կոչ են արել ցուցաբերել զգոնություն և անբարենպաստ եղանակային պայմաններում չվտանգել իրենց երեխաների առողջությունը:

Ամենից շատ դիտված