Թունիսում ազատազրկման են դատապարտել նախագահի 4 թեկնածուների ձայներ գնելու մեղադրանքով
copy image url

Թունիսում ազատազրկման են դատապարտել նախագահի 4 թեկնածուների ձայներ գնելու մեղադրանքով

Արտաքին 8 ամիս առաջ - 22:10 06-08-2024
Թունիսի դատարանը երկուշաբթի նախագահի չորս հավանական թեկնածուների դատապարտել է 8 ամսվա ազատազրկման և նրանց արգելել է առաջադրվել որպես թեկնածու՝ ձայներ գնելու մեղադրանքով, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի քաղաքական գործիչներին և փաստաբանին:

Քաղաքական գործիչների կարծիքով՝ այս հակաիրավական քայլով իշխանությունները ձգտում են երկրի գործող նախագահ Կաիս Սաիդի վերընտրությունն ապահովել ու մրցակիցներին հեռացնել ընտրապայքարից։

Դատավճիռն ընդունվել է հայտնի քաղաքական գործիչ Աբդել Լատիֆ Մեկկիի, ակտիվիստ Նիզար Չաարիի, դատավոր Մուրադ Մասուդիի և մեկ այլ թեկնածու՝ Ադել Դոուի նկատմամբ, նշել է փաստաբան Մոքթար Ջմային:

Երկուշաբթի երեկոյան մեկ այլ դատարան Սաիդի մեկ այլ նշանավոր հակառակորդ Աբիր Մուսիին ընտրական հանձնաժողովին վիրավորելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնել է տեղական Mosaique ռադիոալիքը:

Թունիսի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 6-ին։

Անցյալ ամիս դատարանը ձայներ գնելու մեղադրանքով ութ ամսվա ազատազրկման է դատապարտել նախագահի հավանական թեկնածու և բացահայտ քննադատ Սաիդ Լոտֆի Մրայհիին:

Դատարանը նրան միաժամանակ արգելել է մասնակցել նախագահական ընտրություններին։

Ամենից շատ դիտված