Զանգեզուր TV-ի հաղորդմամբ` hուլիսի 18-ին վաղ առավոտից Քաջարանում ստորագրահավաք էր սկսվել ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։
Համաքաղաքացիների կարծիքով, նրա կալանավորումն անարդարացի է, պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։
Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:
Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։
Պաշտպան Լուսինե Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: