Երկու հայ զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում․ Sputnik Արմենիա
copy image url

Երկու հայ զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում․ Sputnik Արմենիա

Ներքին 3 տարի առաջ - 22:07 16-07-2021

ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Նրանք մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան։

ՊՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։ ՊՆ-ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ-ի` զինծառայողները եղել են առանց զենքի։