Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 100 մլրդ դոլարը
copy image url

Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 100 մլրդ դոլարը

Ներքին 3 տարի առաջ - 09:47 16-07-2021

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի օրն աճել են 6.3%-ով, որի արդյունքում ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 100 միլիարդ դոլարը:

Հինգշաբթի օրը շուկայում դրա բաժնետոմսերն աճում են ևս 5%-ով:

Վերջին 12 ամիսների ընթացքում Moderna-ի բաժնետոմսերն աճել են 225%-ով և այժմ ընկերությունը միացել է 100 միլիարդ դոլար արժողությամբ կենսատեխնոլոգիական ընկերությունների էլիտար ակումբին, որի կազմում ընդգրկված են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են AbbVie-ն և Amgen-ը:

Արժեթղթերին աջակցում է Covid-19 համաճարակի երրորդ գլոբալ ալիքի սկիզբը, գրում է Bloomberg- ը:

Ամենից շատ դիտված