Ուկրաինան ստացել է նոր «Բայրաքթար» անօդաչուներ. պաշտպանության նախարար
copy image url

Ուկրաինան ստացել է նոր «Բայրաքթար» անօդաչուներ. պաշտպանության նախարար

Արտաքին 3 տարի առաջ - 14:16 02-03-2022
Ուկրաինան ստացել է նոր հարվածային «Բայրաքթար» անօդաչուներ: Դրանք արդեն մարտական ​​հերթապահություն են իրականացնում, այսօր՝ մարտի 2-ին, Facebook-ի իր էջում հաղորդել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ավելանում է օգնության ծավալը, որը մենք ստանում ենք: Ավելանում է երկրների թիվը, որոնք տրամադրում են այդ օգնությունը: Միանում են նույնիսկ նրանք, որոնց դեպքում դա անհնար էր համարվում: Ուկրաինա արդեն ժամանել և մարտական ​​հերթապահություն են իրականացրել նոր «Բայրաքթարները»: Կլինեն ավելի շատ «Սթինգերներ» և «Ջավելիններ»»,- նշել է նա:

Նրա խոսքով, Եվրոպան վերածվում է ուկրաինական թիկունքի և մատակարարում է պաշտպանության համար ծայրահեղ անհրաժեշտը:

Ռեզնիկովը հավելել է, որ երեկ երկարատև զրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

«Նույնիսկ ամերիկացի փորձառու զինվորականներն են հիացած մեր պաշտպանների պրոֆեսիոնալիզմով և մեր ժողովրդի տոկունությամբ»,- հավելել է նա: