1 Ռուստամ Բադասյանը համազոր է ԱԻՆ-ի 37 փրկարարի․ նախարարները սուպերհերոսներ են
copy image url

1 Ռուստամ Բադասյանը համազոր է ԱԻՆ-ի 37 փրկարարի․ նախարարները սուպերհերոսներ են

Ներքին 3 տարի առաջ - 19:38 15-07-2021

2021 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի 300 աշխատակիցներին տրվել է 10 մլն 980 հազար 739 դրամ պարգևավճար։Այս մասին «Օրագիր նյուզի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Այսինքն՝ եթե նշված գումարը բաժանենք 300 հոգու մեջ, ապա ստացվում է՝ նախորդ ամսվա ընթացքում ԱԻՆ աշխատակազմի 1 աշխատակցին բաժին է հասել 36 հազար 600 դրամ պարգևավճար։ ԱԻՆ փրկարար ծառայության 3345 աշխատողներին, ընդհանուր առմամբ, նախորդ ամսվա ընթացքում տրվել է 108 մլն 71 հազար 387 դրամ պարգևավճար, մեկ ծառայողին բաժին հասնող պարգևավճարի գումարը կազմում է 32 հազար 300 դրամ։

ԱԻՆ-ից հրաժարվել են տեղեկություն տրամադրել, թե որքան են ստացել նախարարներն ու փոխնախարարները։ Որպեսզի ակնհայտ դառնա շարքային ծառայողների և այդ նախարարությունների ղեկավար կազմի ստացած գումարների միջև տարբերությունը, կատարենք մի համեմատություն․ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ըստ նախարարության կողմից լրատվամիջոցներից մեկին տրված պատասխանի ( 2020 թվականին ԶԼՄ-ներին տրամադրում էին իրենց ստացած պարգևավճարների թիվը, այժմ դա թաքցնում են)՝ ստացել էր 1 մլն 197 հազար դրամ, սա 1 ամսվա ընթացքում փրկարար ծառայության 37 աշխատակցի հասանելիք պարգևավճարի գումարի չափն է։

Փաստորեն, եթե Ռուստամ Բադասյանը 1 ամսվա ընթացքում ստանում է այնքան պարգևավճար, ինչքան ԱԻՆ 37 փրկարարները միասին վերցրած, ապա ստացվում է, որ 1 Ռուստամ Բադասյանը համազոր է ԱԻՆ-ի 37 փրկարարի, այսինքն՝ Բադասյանն ու մյուս նախարարները «Մարվելի» սուպերհերոսներ են։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի