Գիտնականները նշել են իմունիտետը բարձրացնող մթերքները
copy image url

Գիտնականները նշել են իմունիտետը բարձրացնող մթերքները

Ավելին 3 տարի առաջ - 19:24 14-07-2021

Սթենֆորդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ֆերմենտներ պարունակող մթերքները բարձրացնում են իմունիտետը: Հետազոտությունը հրապարակված է Cell ամսագրում:

Փորձին մասնակցել է 36 կամավոր: Նրանք բաժանվել են երկու խմբի. Առաջին խումբը տասը շաբաթվա ընթացքում կերել է կեֆիր, կաթնաշոռ, յոգուրտներ, ֆերմենտացված բանջարեղեն, քիմչի, երկրորդը՝ ամբողջահատիկի շիլաներ և հաց, լոբազգիներ, սերմեր, ընդեղեն, բանջարեղեն և մրգեր:

Պարզվել է, որ առաջին խմբում նվազել է բորբոքային սպիտակուցների մակարդակը, ներառյալ ինտերլեյկին 6-ը, ինչը բարենպաստ ազդեցություն է ունեցել այնպիսի հիվանդությունների ընթացքի վրա, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, 2-րդ տիպի շաքարախտը և քրոնիկ սթրեսը:

Ամենից շատ դիտված