Վարունգը կօգնի խուսափել հիպերտոնիայից և պահպանել արյան ճնշումը նույն մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է Semana պարբերականը։
Ըստ մասնագետների՝ այս բանջարեղենն օգնում է պահպանել օրգանիզմում ջրի հավասարակշռությունը, ինչպես նաև պարունակում է կալիում, մագնեզիում և բջջանյութ։ Այս նյութերը դրական են ազդում ոչ միայն արյան ճնշման, այլև սրտանոթային համակարգի վրա։
Գիտնականները խորհուրդ են տալիս վարունգ ավելացնել տարբեր ուտեստների, օրինակ՝ սմուզիների մեջ։ Վարունգի, գազարի, լոլիկի, մի բուռ մաղադանոսի և ջրի խառնուրդը կօգնի պահպանել արյան ճնշումը կայուն մակարդակի վրա: