Ո՛չ Նիկոլը, ո՛չ Արայիկը, ո՛չ Դումանյանը, ո՛չ էլ Խզմալյանը երբևէ չեն այցելել թատրոն, բայց պատրաստվում են մեզ փակել. դերասանուհի
copy image url

Ո՛չ Նիկոլը, ո՛չ Արայիկը, ո՛չ Դումանյանը, ո՛չ էլ Խզմալյանը երբևէ չեն այցելել թատրոն, բայց պատրաստվում են մեզ փակել. դերասանուհի

Ներքին 3 տարի առաջ - 17:37 14-07-2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը երեկ հրապարակել էր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Փոխնախարարի համոզմամբ՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար:

Խնդիրը մեծ իրարանցում է առաջացրել թատերական դաշտում: Մասնավորապես երկու թատրոնների ղեկավարներն ու ստեղծագործական կազմը բացասական են արձագանքել նախարարության առաջարկին:

Թեմայի շուրջ Օրագիր.news-ը խոսել է «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանի հետ:

«Դեռևս հուլիսի 1-ին նախարարի մոտ խորհրդակցության ժամանակ փոխնախարարը մեր իրազեկեց, որ մտադրություն ունեն երկու երաժշտական թատրոնները միավորել: Իբր ավելի բարենպաստ պայմաններ են մեզ առաջարկում: Ասացին, որ նախագիծ կամ կառավարության որոշում չկա, սակայն կոլեկտիվներին պետք է տեղեկացնել: Դե կոլեկտիվը, բնականաբար շատ վատ արձագանքեց լուրին: Ստացվում է, որ որպես առաձին թատրոն Կամերային դադարելու է գոյություն ունենալ: Իսկ շենքն էլ տրամադրելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին»,- ասաց Թորոսյանը և ավելացրեց, որ գրավոր դիմել է նախարարին և պարզաբանում պահանջել, թե ինչ հիմանվորմամբ և ընթացակարգով պետք է իրականացվի գործընթացը:

«Երբ կլինի գրավոր պաշտոնական պատասխան, նոր կհասկանանք, թե ինչ քայլերի պետք է դիմենք: Դեռ բանավոր քննարկումների փուլ է: Դեռ մասնագիտական հիմնավորումներ պետք է ներկայացնեն: Սակայն, որպես ՊՈԱԿԻ տնօրեն և ընդահանրապես քաղաքացի, պետք է նշեմ, որ, եթե պետությունն ինչ-որ խնդիրներ ունի լուծել, նման ճանապարհով չպետք է դա արվի»,- ասաց Արամ Թորոսյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին, ով չցանկացավ ներկայանալ, ցավով արձանագրում է, որ այս գործընթացը, մեղմ ասած, անարդար քայլ է իրենց հանդեպ:

«Անարդար է, որ գործող կառույցին, որն իր աշխատանքով և առանց նախարարության որևէ աջակցության, խաղացանկ է ստեղծում, հանդիսատես հավաքում ու ընդհանրապես հոգի դնում, գալիս ասում են՝ ձեզ լավ պայմաններ ենք առաջարկում: Իսկ մեզ հարցրե՞լ են, գուցե մեզ լավ պայմաններ պետք չեն: Ուղղակի իրենց կապրիզն են բավարարում: Ինչպես ասում են, տնից լավ տեղ չկա: Մենք չենք հանձնվելու, պայքարելու ենք, քանի որ ուզում ենք արարել մեր թատրոնում, մեր հանդիսատեսի համար»,- ասում է դերասանուհին և հավելում, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք՝ ո՛չ Նիկոլը, ո՛չ Արայիկը, ո՛չ Դումանյանը, ո՛չ էլ Խզմալյանը երբևէ չեն այցելել թատրոն ու պատկերացում էլ չունեն, թե ինչ են խաղում, բայց պատարաստվում են թատրոնը փակել:

Հավելենք, որ նախագծի իրականացման գաղափարը չի խրախուսում նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, որը շեշտել է, որ թատերական միավոր կորցնելը սխալ է:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին