Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
copy image url

Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Ներքին 3 տարի առաջ - 12:24 14-07-2021

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով»,– ասաց Գոռ Աբրահամյանը։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ-ին՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով: Այս մասին հայտնել է գլխվոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ նախօրեին նման միջոնդրություն էր ներկայացվել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

Ամենից շատ դիտված