Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 13-ի դրությամբ:
«Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 163 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 7.40 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.7 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.21 մլն մ³-ով:
Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 11.6 մլն մ³-ով ավելի է»: