Amazon-ը կվերահսկի օգտատերերի քունը ռադարների միջոցով
copy image url

Amazon-ը կվերահսկի օգտատերերի քունը ռադարների միջոցով

Ավելին 3 տարի առաջ - 22:19 13-07-2021

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) Amazon.com Inc.-ին ռադարների օգտագործման հատուկ թույլտվություն է տվել՝ օգտատերերի շարժումները գրանցելու և «քնի անհպում հսկման» գործառույթներն օգտագործելու համար: Այդ մասին գրում է Bloomberg- ը:

Ռադար օգտագործող սարքը վաճառելու թույլտվության համապատասխան դիմումն Amazon-ն ուղարկվել է հունիսի 22-ին:

Սարքը կօգնի օգտվողների որոշակի կատեգորիաների կառավարել գաջեթները: Մասնավորապես, այն օգտակար կլինի.

• նստակյաց մարդկանց,

• մարդկանց որոնք չեն կարողանում պարզ խոսել,

• և «տակտիլ» խանգարումներ ունեցող մարդկանց։

«Ռադարի օգնությամբ քնի մոնիտորինգը կբարձրացնի մարդկանց իրազեկվածությունը և կօգնի նրանց ճանաչել քնի հետ կապված հնարավոր խնդիրները», - նշել են ընկերությունում: