Կոլեկտիվ իմունիտետ COVID-19-ի դեմ անհնար է ձեռք բերել առաջիկա տարիներին. գիտնական
copy image url

Կոլեկտիվ իմունիտետ COVID-19-ի դեմ անհնար է ձեռք բերել առաջիկա տարիներին. գիտնական

Արտաքին 3 տարի առաջ - 15:51 13-07-2021

Իսպանիայի գիտական ​​հետազոտությունների հարցերով գերագույն խորհրդի գիտաշխատող Մարգարիտա դել Վալը հայտարարել է, որ, իր կարծիքով, առաջիկա տարիներին չի հաջողվի ձեռք բերել կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ՝ նույնիսկ զանգվածային պատվաստումը հաշվի առնելով:

«Կոլեկտիվ իմունիտետ կարելի է ստանալ միայն պատվաստանյութերի միջոցով, որոնք (գրեթե) լիարժեք կայունություն են տալիս պատվաստված մարդկանց վարակի նկատմամբ»,- նշել է նա:

Գիտնականը բացատրել է, որ պատվաստվածները չպետք է վարակեն նրանց, ովքեր շփվում են իրենց հետ: Բայց մինչ այժմ այդպիսի պատվաստանյութեր չկան, և չի սպասվում, որ դրանք առաջիկայում կհայտնվեն: Դել Վալի խոսքով, դա պարզ երևում է ծերանոցներում հիվանդացությունների առկայությունից, որտեղ պատվաստված են բոլոր բնակիչները և անձնակազմը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ծերանոցներում այս բռնկումների ժամանակ մարդկանց ախտանշանները թեթև են լինում, քանի որ պատվաստանյութերը իրոք պաշտպանում են COVID-19-ի լուրջ դրսևորումներից:

Ամենից շատ դիտված