ԱՄՆ-ում պարզվել է, որ J&J պատվաստանյութը մեծացնում է հազվագյուտ հիվանդության զարգացման ռիսկը
copy image url

ԱՄՆ-ում պարզվել է, որ J&J պատվաստանյութը մեծացնում է հազվագյուտ հիվանդության զարգացման ռիսկը

Արտաքին 3 տարի առաջ - 13:33 13-07-2021

Ամերիկյան Johnson&Johnson (J&J) ընկերության կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը կարող է մեծացնել հազվագյուտ աուտոիմուն հիվանդության զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է ԱՄՆ սննդի և դեղերի վարչության առաջարկություններում, որոնք թարմացվել են երկուշաբթի, նշվում է գործակալության կայքում:

Ըստ վարչության՝ դեղամիջոցով պատվաստվելուց հետո 42 օրվա ընթացքում մեծանում է Գիյեն-Բարրեի համախտանիշի զարգացման ռիսկը. սա ծայրամասային նյարդերի աուտոիմուն ախտահարում է, որն ուղեկցվում է մկանների թուլությամբ և զգայական խանգարումներով:

Միաժամանակ, վարչության մասնագետները կարծում են, որ Johnson&Johnson (J&J) ընկերության պատվաստանյութի օգտագործման առավելությունները զգալիորեն գերազանցում են դրա հնարավոր վնասները: Նրանք նշում են, որ այս հիվանդության դրսևորման հավանականությունը «շատ ցածր է»:

Ամենից շատ դիտված