Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր
copy image url

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր

Ներքին 3 տարի առաջ - 23:57 12-07-2021

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ՝ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու»,- հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։

30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք: Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:

Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին հետ են ուղեկցել: