Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»
copy image url

Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»

Ներքին 3 տարի առաջ - 17:50 11-07-2021

Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության մեդալով»։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու շնորհված մեդալը նախօրեին հանձնել են Վահեի ծնողներին։

21–ամյա Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։

Ամենից շատ դիտված