Միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել․ Տաթևիկ Հայրապետյան
copy image url

Միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել․ Տաթևիկ Հայրապետյան

Ներքին 3 տարի առաջ - 17:59 10-07-2021

Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Ադրբեջանի խորհրդարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես «պատմական ադրբեջանական հող»։ «Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում»։ Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլի մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ «այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը»։ Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի