Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի
copy image url

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի

Ներքին 3 տարի առաջ - 21:11 09-07-2021

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1 մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Հիմա աշխատանքներ են տարվում դեպի Գոգավան տանող ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ։ Այս տարի այդ աշխատանքները կավարտվեն։ Հայաստանի կողմից շուրջ 40 կմ ճանապարհ այս պահին կառուցվում է, գործընկերները նախորդ տարի կառուցել են իրենց հատվածը։

Կամուրջի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին։

Ամենից շատ դիտված