ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր․ Ժողովուրդ
copy image url

ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր․ Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 08:53 09-07-2021

«Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջիններս պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե «Հայաստան» դաշինքը 200-էջանոց դիմումում ինչ հարցադրումներ է արել: Առաջին հերթին ընդդիմադիր ուժը բարձրացրել է հարցը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, բայց մնացել էր պաշտոնակատար: Այսինքն՝ նրանք հարց են բարձրացրել, թե որքանով է այդ հանգամանքն իրավական: Ապա դիմումում անդրադարձ կա խախտումներին և այն իրողությանը, որ արձանագրություններում ստորագրություններ չեն եղել (խոսքը 200 ստորագրության մասին է), ապա կան նաև ընտրական ցուցակների կրկնվող էջեր, որոնք բնութագրվել են որպես տեխնիկական սխալ, ապա նաև մատնանշված են դեպքեր, երբ մեկ անձը ստորագրել է մյուսի փոխարեն:

Իսկ, ահա, «չաշխատող» անձնագրերն իսկապես մեծ թիվ են եղել. խոսքը մոտ 109 հազար անձնագրերի մասին է, որոնց տեխզննող սարքերը չեն ճանաչել: Եվ ուշագրավ է, որ մինչ Սահմանադրական դատարանն այսօր նոր սկսում է դատաքննության փուլը, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը:

Այսինքն՝ դեռ դիմումներն անգամ չեն քննվել, պարզ չէ՝ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, թե ոչ, սակայն ՌԴ նախագահը նրան շնորհավորում է: Ուշագրավը նաև այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տևողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն առիթով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC