ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան
copy image url

ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան

Ներքին 3 տարի առաջ - 11:48 08-07-2021

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում և բնակարանում խուզարկություն կատարելուց հետո նրան նստեցրին իրենց մեքենան եւ տարան։

Նշենք՝ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս պահին ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտից խուզարկում էին Քաջարանի քաղաքապետի ավտոմեքենան։