Հանդիսավոր միջոցառում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտների մասնակցությամբ․ ՊՆ
copy image url

Հանդիսավոր միջոցառում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտների մասնակցությամբ․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:37 06-07-2021

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:

Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «Ուսման գերազանցիկ» հուշամեդալներ:

Ավարտին, երկարամյա և անձնուրաց ծառայության համար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշամեդալներ: