Էլիտար ապրանքանիշը «աղբահանի համազգեստը» վաճառում է 4000 դոլարով
copy image url

Էլիտար ապրանքանիշը «աղբահանի համազգեստը» վաճառում է 4000 դոլարով

Ավելին 3 տարի առաջ - 22:17 05-07-2021

Իսպանական Balenciaga նորաձեւության տունը ցուցադրել է բաճկոն, որը աղբահանի համազգեստ է հիշեցնում: Ըստ Daily Star-ի՝ համազգեստի արժեքը հասնում է չորս հազար դոլարի:

Սա նեոնային դեղին բաճկոն է՝ արտացոլող շերտերով և գլխանոցով: Բաճկոնի վրա երևում է ընկերության կրճատ պատկերանշանը`BLNCG:

Նշվում է, որ բաճկոնը աշուն-ձմեռ -2021 հավաքածուից է, որը ցուցադրվել է հուլիսին:

Պաշտոնական կայքն առաջարկում է այս համազգեստը 2,890 ֆունտ ստեռլինգով, այսինքն՝ 4006 դոլարով:

Միևնույն ժամանակ, մասնագիտացված խանութներում նմանատիպ ապրանքի արժեքը կազմում է մոտ 1,99 ֆունտ, այսինքն՝ երեք դոլար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի