Սոչիի իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչներին ջրհեղեղի դեպքում
copy image url

Սոչիի իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչներին ջրհեղեղի դեպքում

Արտաքին 3 տարի առաջ - 12:27 05-07-2021

Սոչիում քաղաքապետարանը նախազգուշացրել է հնարավոր ջրհեղեղի մասին: Առատ տեղումների պատճառով Ադլեր և Խոստա շրջանների Խորոտա և Մացեստա գետերը կարող են դուրս գալ ափերից: Այս դեպքում մարդիկ պետք է տարհանվեն: Տեղի բնակիչներին և քաղաքի հյուրերին խնդրել են պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը:

«Վատ եղանակի հետևանքների վերացման քաղաքային օպերատիվ շտաբը շարունակում է աշխատել շուրջօրյա: Ադլեր և Խոստա շրջաններում երկարատև հորդառատ անձրևների պատճառով Խորոտա և Մացեստա գետերի մակարդակի խիստ բարձրացում կա»,- հայտնել են քաղաքի ղեկավարության մամուլի ծառայությունից:

Կիրակի՝ հուլիսի 4-ին, Սոչիում փոթորիկ է եղել և հորդառատ անձրև տեղացել: Քամին տապալել է շատ ծառեր, հոսանքազրկումներ են եղել: Մեկ մարդ մահացել է:

Երկուշաբթի՝ հուլիսի 5-ին, օդերևութաբանները կանխատեսել են նոր հորդառատ տեղումներ, ուժեղ քամիներ և գետերի մակարդակի բարձրացում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի