Համացանցում է հայտնվել Սոչիի բնակչի կողմից երկու կարգադրիչների սպանության տեսանյութը
copy image url

Համացանցում է հայտնվել Սոչիի բնակչի կողմից երկու կարգադրիչների սպանության տեսանյութը

Արտաքին 3 տարի առաջ - 17:33 09-06-2021

Սոչիի 61-ամյա բնակիչ Վարդան Քոչյանը սպանել է երկու դատական կարգադրիչների, որոնք եկել էին վերահսկելու դատարանի որոշումը ինքնակամ կառույցի քանդման վերաբերյալ:

Տարածքում առանց թույլտվության վեր էին խոյացել կառույցներ, որոնք վճռվել էր քանդել:

Քոչյանին են մոտեցել երեք կարգադրիչներ, նա սկսել է նրանց կրակել հրացանով՝ սպանելով 35-ամյա Ալբերտ Աղոզյանին և 36-ամյա Անդրոնիկ Մաթևոսյանին: Երորդ կարգադրիչը փրկվել է:

Ականատեսները նկարել են ողբերգական տեսարանը. Դրանում երևում է տարածքի մի մասը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը: Ինքը՝ Քոչյանը, կրակելուց հետո կադրում շարժվում է հրացանը ձեռքին:

Ամենից շատ դիտված