Աշխարհում օգտագործվել է COVID-պատվաստանյութի ավելի քան 3 մլրդ չափաբաժին
copy image url

Աշխարհում օգտագործվել է COVID-պատվաստանյութի ավելի քան 3 մլրդ չափաբաժին

Արտաքին 3 տարի առաջ - 18:14 03-07-2021

Աշխարհի բոլոր երկրներում օգտագործվել է COVID-19 կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերի ավելի քան 3,13 միլիարդ չափաբաժին: Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Ourworldindata պորտալի տվյալներին:

Նշվում է, որ ամենամեծ թվով պատվաստանյութեր օգտագործվել են Չինաստանում՝ 1 միլիարդ 260 միլիոն չափաբաժին: Դրան հաջորդում են Հնդկաստանը՝ 340 միլիոն 80 հազար, ԱՄՆ-ը՝ 328 միլիոն 150 հազար, Բրազիլիան՝ 102 միլիոն 780 հազար, Մեծ Բրիտանիան՝ 77 միլիոն 910 հազար, Գերմանիան՝ 74 միլիոն 870 հազար, Ֆրանսիան՝ 54 միլիոն 480 հազար, Իտալիան՝ 52 միլիոն 110 հազար, Թուրքիան՝ 51 միլիոն 342 հազար, Ճապոնիան՝ 46 միլիոն 250 հազար, Մեքսիկան՝ 45 միլիոն 900 հազար, Ինդոնեզիան՝ 44 միլիոն 160 հազար, Իսպանիան՝ 42 միլիոն 30 հազար, Ռուսաստանը՝ 40 միլիոն 880 հազար, Կանադան՝ 37 միլիոն 420 հազար, Լեհաստանը՝ 29 միլիոն 540 հազար և Չիլին՝ պատվաստանյութի 22 միլիոն 740 հազար չափաբաժին:

Բնակչության թվաքանակի նկատմամբ օգտագործվող չափաբաժինների հարաբերակցության առումով առաջատարը ԱՄԷ-ն է, որտեղ յուրաքանչյուր 100 մարդու համար օգտագործվել է պատվաստանյութի 155,33 չափաբաժին:

Այնուհետև հաջորդում են Մալթան (151.91), Սեյշելյան կղզիները (140.92), Սան Մարինոն (131.17), Բահրեյնը (125.80), Իսրայելը (124.64), Իսլանդիան (123.91), Չիլին (118, 95), Մոնղոլիան (115.56), Ուրուգվայը (114.83), Մեծ Բրիտանիան (114,76), Կատարը (110,3) և Հունգարիան (101,86):

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում